1490 դիտում
19:53 25-09-2020
Սեպտեմբերի 23-ը նվիրված էր կույրերի ֆուտբոլին
Ֆուտբոլը բոլորի համար է: Սեպտեմբերի 23-ից 30-ը ՈՒԵՖԱ-ն սահմանել է մասսայական ֆուտբոլի շաբաթ, որի ընթացքում ամբողջ Եվրոպայում և Հայաստանում անցկացվում են ֆուտբոլային միջոցառումներ: Նպատակը մեկն է. Ֆուտբոլը դարձնել մասսայական, հնարավորինս լայն շրջանակների ներգրավել ֆուտբոլում և ապացուցել, որ սոցիալական տարբեր խմբերի մարդիկ կարող են զբաղվել ֆուտբոլով:
Սեպտեմբերի 23-ը նվիրված էր կույրերի ֆուտբոլին: 2019 թ-ի գարնանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Հայաստանում անցկացվում են կույրերի ֆուտբոլի մարզումներ՝ հատուկ վերապետրաստված մասսայական ֆուտբոլի հրահանգիչ Արփինե Արզումանյանի օգնությամբ:
2004 թ-ից կույրերի ֆուտբոլը համարվում է պարալիմպիկ մարզաձև. Այն կա նաև պարալիմիկ Օիմպիական խաղերի ծրագրերում:
ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող այս միջոցառումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանում նախատեսված է հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև վետերանների համար
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2374 դիտում
00:38 17-01-2014
Գերմանական ֆուտբոլին ադապտացվելու համար Մխիթարյանին ժամանակ է հարկավոր. Միխայել Ցորկ
Այս բաժնից
1726 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ
1720 դիտում
19:12 21-11-2024
Նոյեմբերի 24-ին կկայանա Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը
1600 դիտում
18:52 21-11-2024
Շանթ Խաչատրյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել