Կույրերի Երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված հայազգի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 18:00-ին, Կույրերի Միավորման դահլիճում, Կույրերի Երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ, տեղի կունենա՝ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60 և Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյա հոբելյանին նվիրված համերգ:
Գեղարվեստական ղեկավար՝ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Միջազգային մրցույթի դափնեկիր, կոմպոզիտոր` Սիմոն Հովհաննիսյան, խմբավար՝ Կառլեն Ալեքսանյան, դաշնակահարուհի՝ Մարգարիտա Արիստակեսյան, գործիքային մասի ղեկավար՝ Գեղամ Հարությունյան:
Հասցե՝ Ավ. Իսահակյան 18, Երևան, ՀՀ, հեռ.՝ 010-58-18-24, 095-43-86-78: Մուտքն ազատ է:
Միջոցառմանն աջակցում է «ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆ» բարեգործական հիմնադրամը: