211652_close_icon
views-count2221 դիտում article-date 00:38 17-01-2014

Գերմանական ֆուտբոլին ադապտացվելու համար Մխիթարյանին ժամանակ է հարկավոր. Միխայել Ցորկ

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը կարծում է, որ գերմանական ֆուտբոլին ադապտացվելու համար թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ժամանակ է պետք: « Նա սկզբնական շրջանում մի քանի հիանալի հանդիպում անցկացրեց` չնայած, որ չէր առանձնանում իր ցուցադրած խաղով: Հենրիխը «Բորուսիա» տեղափոխվեց այնպիսի լիգայից, որտեղ ամեն շաբաթ հնարավորություն չուներ մասնակցելու ամենաբարձր մակարդակով հանդիպումների: Գերմանական ֆուտբոլին ադապտացվելու համար նրան ժամանակ է հարկավոր»,- Ցորկի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր