Շնորհակալագրից զրկված պաշտոնյան ավելի բարձր պարգեւ կստանա. NEWS.am
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն առաջիկայում ավելի բարձր պարգեւի է արժանանալու, այդ իսկ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ սեպտեմբերի 24-ին նրանց զրկել է ավելի վաղ շնորհված շնորհակալագրից:
Այս մասին [url=https://news.am/arm/news/604012.html]NEWS.am[/url]-ին ասացին Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, հավելելով, որ պարոն Ասոյանի աշխատանքը բարեխիղճ եւ բարձր որակի է եղել։
Թե ի՞նչ բարձր պարգեւի մասին է խոսքը, գրասենյակից չհստակեցրեցին, պատճառաբանելով, որ տեղեկատվության չեն տիրապետում։