4 գեղանկարիչներ Արարատյան հայրապետական թեմից դրամական պարգեւ են ստացել
Փետրվարի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը:
Ցուցահանդեսի բացման արարողությունը կատարեց Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Ներկայացվել էին բուհի ուսանողների աշխատանքները` գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում:
Ցուցահանդես-մրցույթի մասնակիցները ստացան պատվոգրեր: Արարատյան Հայրապետական թեմի կողմից դրամական մրցանակներ կստանան ցուցահանդեսի մասնակից չորս գեղանկարիչներ և երկու քանդակագործներ: