211652_close_icon
views-count1918 դիտում article-date 20:56 24-09-2020

Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մասնավորապես, հաստատվել է 2021 թվականի Եվրոպայի ազգային հավաքականների հանդիպումների խաղացանկը․ Մարտի 22-31, 2021 – 3 հանդիպում Մայիսի 31-հունիսի 8, 2021 – Ընկերական հանդիպումներ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ Օգոստոսի 30-Սեպտեմբերի 8, 2021 – 3 հանդիպում Հոկտեմբերի 4-12, 2021 – 2 հանդիպում Նոյեմբերի 8-16, 2021 – 2 հանդիպում Մարտի 21-29, 2022 – Որակավորման փուլի փլեյ-օֆֆ հանդիպում ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեն որոշեց ուժ մեջ թողնել փոխարինումների քանակը 3-ից 5 դարձնելու որոշումը, որը վերաբերում է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի, որակավորման փլեյ-օֆֆ փուլի, ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի և ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին։

Նմանատիպ նյութեր