Խուլեն Լոպատեգի. «Բավարիայի» պես թիմ Եվրոպայում վաղուց չէր եղել
«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին անդրադարձել է «Բավարիային», որի հետ այսօր հանդիպելու է Եվրոպայի Սուպերգավաթի համար:
«Նման թիմ Եվրոպայում վաղուց չէր եղել: «Բավարիան» ունի մարզիչ, որը ամենաբարձր գնահատականների է արժանի, թե ինչպես է ղեկավարել թիմը և իրեն դրսևորել: Շատ բարդ է կրկնել նրա նվաճումները:
Այդ թիմը հստակ գիտի, թե ինչպես է ցանկանում խաղալ, հարձակվել և պաշտպանվել», ասել է Լոպատեգին:
Բուդեպեշտում կայանալիք «Բավարիա» - «Սևիլյա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: