Խուլեն Լոպատեգի. Չեմ կարող վերահսկել Պիկեի ու Ռամոսի հարաբերությունները
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին անդրադարձել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» պաշտպաններ Սերխիո Ռամոսի ու Ժերար Պիկեի փոխհարաբերություններին, որոնք պարբերաբար արտացոլվում են սոցանցերում:
«Ես չեմ կարող վերահսկել այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտի սահմաններից դուրս, սակայն խաղադաշտում Ռամոսն ու Պիկեն հրաշալի հարաբերություններ ունեն:
«Մենք ունենք խաղացողների համախմբված, նպատակաուղղված և միասնական խումբ: Սա շատ առողջ ու երջանիկ թիմ է», ասել է Լոպատեգին: