211652_close_icon
views-count926 դիտում article-date 13:01 24-09-2020

Հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ծրագիրն ուղղված է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցությանը

Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ և այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը, ըստ որի՝ շահառու հանդիսացող ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 %-ի փոխհատուցման միջոցով աջակցություն։ Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումներից մեկով ու երկուսով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը, երեկվա դրությամբ այն կազմում էր շուրջ 119 միլիարդ դրամ: «Ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիդավորելու ենք, որը, կարծում եմ, էական է»,- ասաց նա: Նա նշեց, որ բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ ութ միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ երեք միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից: Փոխվարչապետը նշեց, թե երեք ամսվա համար բավականին լավ դինամիկա ունեն, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն: Նշենք, որ 25-րդ ծրագրով շահառու կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք՝ . Ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը . Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել . 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 %-ը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների հետ անկանխիկ վճարումներով՝ զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ, կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամ կազմակերպություններ . Ունեցել են բարվոք վարկային պատմություն . Ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով . Ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։

Նմանատիպ նյութեր