211652_close_icon
views-count1448 դիտում article-date 09:13 24-09-2020

Հաշվեքննիչ պալատում շարունակում են գործել հին բարքերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ամբողջ կառույցը լցրել է իր ծանոթ-բարեկամներով։ Մասնավորապես՝ իր վաղեմի սանիկ Հայկ Ավագյանին նշանակել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավար, եղբորը՝ Սամվել Յոլյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետ, մանկության ընկերոջը՝ շախմատիստ Արմեն Գևորգյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի անդամ և այլն: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատում շարունակում են գործել հին քավոր-սանիկական մաղարիչային բարքերը, ինչը պետք է որ հարիր չլիներ Նոր Հայաստանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքական ուղուն: Հատկանշական է, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հաշվեքննիչ պալատում միայն Լևոն Յոլյանի հարազատներն են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից, պարգևատրումներից և այլ արտոնություններից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր