211652_close_icon
views-count1495 դիտում article-date 16:07 23-09-2020

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ․ ԿԳՄՍՆ

Դրսեկության ձեւով (էքստեռն) փոխադրական եւ ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական եւ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի: Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, որում նշված լինի, թե տվյալ քննաշրջանում քանի՞ քննություն է ցանկանում հանձնել դրսեկը եւ ո՞ր առարկաներից: Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար: Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ: Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որեւէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

Նմանատիպ նյութեր