211652_close_icon
views-count4711 դիտում article-date 16:56 23-09-2020

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել «կախարդությամբ» զբաղվող բուժքրոջը սպանած տղամարդուն

ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել Վիլյամ Էմմեթ Լաքրոյը, ով մեղադրվում էր 2001 թվականին 30-ամյա Ջոան Լի Թիսլերին սպանելու մեջ։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Նշվում է, որ 19 տարի առաջ տղամարդը բռնաբարել, իսկ հետո սպանել է Ջոանին (նա բուժքույր էր) նրա համար, որ վերջինս տարված էր կախարդությամբ և «կախարդել էր իրեն»։ ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Վիլյամը ներխուժել է Ջոանի տուն, բռնաբարել նրան ու սպանել, իսկ հետո առևանգել է սպանվածի ավտոմեքենան և դրանով ուղևորվել դեպի Կանադայի սահմանը, որտեղ էլ նրան ձերբակալել են։ Իր արդարացման մեջ տղամարդն ասել է, որ իրեն հարկավոր էր Ջոանի կախարդանքից դուրս գալ։ Տղամարդը մահացել է մահացու ներարկման արդյունքում։ Այսպիսով, նշված մահապատիժը դարձավ ԱՄՆ-ում թվով վեցերորդը այն բանից հետո, երբ այս տարվա հուլիսին ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրեց մահապատիժների կիրառումը դաշնային կալանավայրերում։

Նմանատիպ նյութեր