ԱԻ նախարարը հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ:
Նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի՝ մասնավորապես հրդեհների կանչերի արձագանքումներին: Նա գոհունակություն է հայտնել փրկարարական ջոկատների հատկապես շարքային անձնակազմին՝ պատասխանատու և արհեստավարժ մոտեցում ցուցաբերելու համար: Քննարկված աշխատանքային ընթացիկ խնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ, Ֆ. Ցոլակյանը տվել է մի շարք հանձնարարականներ: