ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում
Մայիսի 15-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետ Ֆ. Ցոլակյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, ավագանու անդմաները և այլք:
Մարզպետ Ֆ. Ցոլակյանն անդրադարձավ մարզի որոշ համայնքներում առկա աշխատավարձային պարտքերի, գյուղատնտեսության և կրթական ոլորտի հետ կապված խնդիրներին և կարգադրեց հնարավորինս շուտ լուծել դրանք:
Գարնան գյուղատնտեսկան աշխատանքների, գարնանացանի ոլորտում կատարված աշխատանքների, ինչպես նաև այս ասպարեզում առկա խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Մանուկյանը:
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհավորեց շիրակցնիներին նորաբաց ՃԿԿ-ի կապակցությամբ և նշեց, որ «911» ծառայությունն այժմ տեղայնացվել է: Նախարարի խոսքով՝ թեև հանրապետության 866 գյուղական և 49 քաղաքային համայնքներում առկա են շատ խնդիրներ, սակայն մեծ աշխատանք է տարվում այդ հարցերի լուծման ուղղությամբ: