Վիդալը հրաժեշտ տվեց «Բարսային». Հպարտ եմ, որ խաղացել եմ մեծագույնների կողքին
Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին:
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս «Բարսելոնային»՝ այս մեծ ակումբում անցկացնելով երկու անհավանական տարի: Ես շատ հպարտ եմ, որ կրել եմ այս խաղաշապիկը և խաղացել մեծագույն ֆուտբոլիստների և շատ լավ մարդկանց հետ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, թիմակիցներին, մարզիչներին, բժիշկներին, անձնակազմին և հրաշալի երկրպագուներին, որոնք ինձ միշտ սիրով են վերաբերվել:
Այսօր ես սկսում եմ իմ կյանքի նոր փուլը, սակայն դուք միշտ մնալու եք իմ սրտում:
Մինչ նոր հանդիպում և միշտ կեցցե՜ «Բարսան»», գրել է Վիդալը:
Վիդալը «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր:
Հավանաբար, չիլիացու հաջորդ ակումբը կդառնա «Ինտերը»: Նա արդեն Միլան է ժամանել: