Արտուրո Վիդալը հրաժեշտ տվեց «Յուվենտուսին»
«Յուվենտուսի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հրաժեշտ տվեց թիմին և երկրպագուներին:
Իր Instagram-ում նա երախտագիտության խոսքեր է հղել ակումբի երկրպագուներին:
«Շնորհակալություն ամեն ինչի համար: Դրանք իմ կարիերայի լավագույն տարիներն էին: Երկրպագուները միշտ ինձ աջակցում էին: Միշտ կարոտելու եմ ձեզ: Եվս մեկ անգամ շնորհակալություն», ասել է Վիդալը:
Նշենք, որ Վիդալը 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա»: