3348 դիտում
16:48 19-09-2020
Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք, անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք: Այս մասին Արարատի մարզում հարյտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը`անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, հայտնում է [url=https://news.am/arm/news/603015.html?fbclid=IwAR2QxrxwJ8XPtHHenZJm-loKiocj8DCnRC1Ov_NMvnP2qKQvgHba60kNefo]News.am[/url]-ը։
«'120 հազար ընտանիք պահոց մարդ արտագնա աշխատանքի չի գնացել, օրավարձով աշխատողները չեն աշխատում, այսօր շրջանառությունը պակասել է: Պետությունը պետք սուբսիդավորի եւ մեկ տարվա կտրվածքով պետք է փակի ժողոցրդի վարկերը: Էսօր պետությունը 1 միլիարդ 400 միլիոն պետական պարտքը ավելացրել է, ոճ աշխատատեղ է բացել, ոչ էլ մարդկանց տոսկոսներն է ներում շնորհել: Պետությունը կարող է դիմի Համաշխարհային բանկ, 1 միլիարդ գումար բերի ու ժողովրդին բաժանի, գոնե ամեն ընտանիքի 2000 դոլար փող տան, մարդիկ իրենց ձմեռն անցկացնեն: Որ իմ ժողովրդի վիճակը լավ չլինի, իմ երեխեքի վիճակն էլ լավ չի լինի»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նաեւ անդրադարձավ Արցախի հարցին`նշելով, որ բանակցություններում պետք է դրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:
«Արցախի հարցում կոնկրետ բան չգիտես`ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել, ասելով մենք կոնսուլտացիա ենք անում, մենք սուրճ ենք խմում: Այ ձեր ցավը տանեմ, մեր առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է, ղարաբաղի ժողովուրդը այդ հարցը կարգավորել է, Ղարաբաղը 30 տարի անկախ է, մնում է միջազգային ճանաչման հարցը»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ երկրում կուտակված հարցերը պետք է լուծել, քանի որ երկիրը փորձադաշտ չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
15:12 29-11-2018
Կիլիան Մբապե. Եթե այսքանից հետո դուրս չգանք խմբից, դա աղետ կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3074 դիտում
11:07 18-05-2017
Եթե կոալիցիայի մեջ չենք, նշանակում է՝ ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան