211652_close_icon
views-count5194 դիտում article-date 10:37 19-09-2020

Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։ Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։ Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ և վստահեցրել, որ միասնական ջանքերի շնորհիվ «Հայրենիք»-ը հասնելու է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը լա՛վ է ապրելու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր