2119 դիտում
10:01 19-09-2020
Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում. մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով՝ այժմ էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս շարքային անդամ Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը և դատարան աշխատանքի չի գալիս, չնայած նրա արձակուրդի ժամկետը վաղուց ավարտվել է:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Եվ, ահա, դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ ՍԴ նախագահը, ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել: Եվ չնայած օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել էին արձակուրդից, սակայն Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14298 դիտում
09:38 09-10-2019
Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից. Հրայր Թովմասյանը շուտով հրաժարակա՞ն կտա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
535 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
745 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»