14607 դիտում
09:38 09-10-2019
Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից. Հրայր Թովմասյանը շուտով հրաժարակա՞ն կտա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ վարչապետը 3 ժամանոց փակ գաղտնի հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեև պաշտոնապես հայտարարվեց, որ խոսվել է Ամուլսարի, ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, ԵԱՏՄ համաժողովի, ներքաղաքական հարցերի և ՍԴ նախագահի ապագայի մասին, այնուամենայնիվ, այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Նախ տեղեկացանք, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա համար 2 ժամ նախատեսված նիստը 3 ժամից ավել է տևել:
Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու, և պատգամավորները պետք է խորը ուսումնասիրեն խնդիրը, համախմբվեն ու միասնական տեսակետ հայտնեն: Խոսվել է, որ ՀՀ ոստիկանական համակարգը պետք է գլխիվայր շուռ տալ, քաղաքային ոստիկանություն հիմնել, բաշխել պատասխանատվությունը, որպեսզի ոստիկանապետի ձեռքում կենտրոնացած չմնա ողջ համակարգը: Այս մասով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ կաշխատի: Իսկ Հրայր Թովմասյանի մասով կարծիքներ են հնչել, որ նա շուտով հրաժարական կտա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8908 դիտում
22:15 15-02-2018
Հրայր Թովմասյանը հրաժարական կտա ԱԺ-ից. Էդուարդ Շարմազանով
2381 դիտում
09:23 01-11-2019
Ի՞նչ չարաշահումներ է արել Հրայր Թովմասյանը. մանրամասներ ՔԿ-ի ձեռք բերած տվյալներից. «Ժողովուրդ»
2419 դիտում
10:01 19-09-2020
Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում. մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2470 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2347 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»