Տիագոն պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» խաղացող:
29-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմում է 20+5 մլն ֆունտ, պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
2019/20 մրցաշրջանում Տիագոն Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում մասնակցել էր 24 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:
Յոթ տարվա ընթացքում Տիագոն «Բավարիայի» կազմում նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և 7 չեմպիոնական տիտղոս: Ակումբում 235 խաղում նա դարձել է 31 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ:
Տիագոն «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբը նա լքել էր 2014-ին և տեղափոխվել Մյունխեն: