Արտուրո Վիդալը պաշտոնապես դարձավ «Բավարիայի» խաղացող. տեսանյութ
Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը Տուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց «Բավարիա»:
Այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում տեղի կունենա Վիդալի պաշտոնական ներկայացումը: Այն կանցկացնի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը:
Նշենք, որ գերմանական ակումբը Վիդալի համար «Յուվենտուսին» կվճարի 37 միլիոն եվրո: Չիլիացին նոր ակումբում կվաստակի շաբաթական 90 հազար ֆունտ ստերլիգ:
Այս ամռանը Վիդալը Չիլիի հավաքականի հետ դարձավ Ամերիկայի Գավաթի հաղթող, իսկ ինքը ճանաչվեց արգենտինացիների հետ եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող:
Գերմանիայի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի «Համբուրգին»: