211652_close_icon
views-count2379 դիտում article-date 09:25 18-09-2020

Աշակերտների եռօրյա գրաֆիկի հարցը դպրոցի որոշելիքն է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն՝ երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» դիմեց ԿԳՄՍ հանրակրթության վարչություն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Ուղեցույցի մեջ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացված է: Դպրոցների հետ կապի մեջ ենք, այս հարցի հետ կապված մենք խնդիր չունենք: Դասերը 6 օր են, ամեն խումբը գնում է 3 օր՝ մեկ ու մեջ: Մենք առաջարկել էինք, որ հաջորդ շաբաթ խմբերը տեղերով փոխեն, որպեսզի չստացվի, որ մի խումբն ամեն շաբաթ օրը գնա դասի, իսկ մյուս խումբն ուրբաթ օրն ավարտում է դասերը և շաբաթ-կիրակի միշտ մնում է տանը, չնայած, որ մյուս խումբը գնում է շաբաթ օրը, բայց դրա փոխարեն երկուշաբթի չի գնում: Այսինքն՝ բոլոր դեպքերում երկու օր հանգստանում է: Այդ առումով խնդիր չկա, բայց որպեսզի հոգեբանորեն չնեղվեն, առաջարկել էինք այդպես անել: Ստացվում է, որ մի խումբը գնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուս խումբը՝ հաջորդ երեք օրերին: Հետո հաջորդ շաբաթ տեղերով կարող են փոխվել, դա արդեն դպրոցի որոշելու խնդիրն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր