211652_close_icon

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն

views-count913 դիտում article-date 20:41 17-06-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է։

«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։
 
Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Նմանատիպ նյութեր