211652_close_icon
views-count1829 դիտում article-date 19:42 17-09-2020

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ Ալ Էնեզին բարձր գնահատեց համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։ Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն մաղթեց նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց, ինչին դրական արձագանքեցին հյուրերը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր