211652_close_icon
views-count4952 դիտում article-date 18:50 11-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկայիս մակարդակը և փոխանցել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները և վերջինիս հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Քուվեյթի Պետություն: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները՝ մասնավորապես բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Նմանատիպ նյութեր