211652_close_icon
views-count88519 դիտում article-date 15:34 17-09-2020

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր, կասկածյալների մեջ է Բալահովիտի գյուղապետի որդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղիի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և խուլիգանության դեպքի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք՝ տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Լևոն Ե-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հշում, թե ինչպես և ինչ պայմաններում է մարմնական վնասվածքներ ստացել։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետությա փողոցում ճանապարհը միմյանց չզիջելու համար մի քանի երիտասարդներ ծեծի են ենթարկել Լևոն Ե-ին և նրա ընկերոջը՝ Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Սիմոն Ծ-ին և 31-ամյա Հայկ Ղ-ին։ Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ա. Ղազարյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված փողոցում վիճաբանությունը տեղի է ունեցել Ս. Ծատուրյանի, Հայկ Ղ-ի, Լևոն Ե-ի և Բալահովիտ գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Վարդան Գ-ի, 22-ամյա Արամ Գ-ի, 39-ամյա Գարեգին Խ-ի, 35-ամյա Արտակ Խ-ի, Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գարիկ Գ-ի և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կարապետ Կ-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել մեկմեկու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը՝ Արամ Գ-ն, Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի որդին է, իսկ վիրավորներից Սիմոն Ծ-ն աշխատում է «Սիմոն Ծատուրյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր