1793 դիտում
20:35 16-09-2020
ՀՀ-ի առաջարկով ՌԴ-ն ԵԱՏՄ երկրների միգրանտներին կարող է թույլատրել աշխատել ազգային վարորդականներով
Ռուսաստանը Հայաստանի առաջարկով դիտարկում է ԵԱՏՄ անդամ պետություն ներկայացնող միգրանտներին թույլատրել գործունեություն ծավալել ազգային վարորդական իրավունքի վկայականներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակել է օրինագիծ, որը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության երկրներից միգրանտներին աշխատել Ռուսաստանում որպես վարորդ՝ օգտագործելով ազգային վարորդական իրավունքի վկայականը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային կայքում:
Այսպիսով, օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքում և բացառում տրանսպորտի կառավարման սահմանափակումները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական լեզու»:
Նախաձեռնության տեքստի համաձայն՝ միության անդամ պետությունների վարորդական իրավունքը վավեր կճանաչվի Ռուսաստանում աշխատանքի անցնելիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի համանախագահությամբ 2019 թվականին կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի՝ ռուսական կողմը աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ
Նմանատիպ նյութեր
1499 դիտում
16:12 05-03-2021
Հայկական կողմի առաջարկով ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանվել է Թուրքիան
3357 դիտում
16:51 24-02-2017
Թել-Ավիվը Human Rights Watch-ին չի թույլատրել աշխատել Իսրայելում
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան