81183 դիտում
19:48 15-09-2020
Ողբերգական դեպք Լոռու մարզում. «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասում հայտնաբերվել է տղամարդու դի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17: 00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տիրացվյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
12460 դիտում
16:37 27-04-2014
Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի արտադրամասում հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդի դին
Այս բաժնից
3460 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)