12436 դիտում
16:37 27-04-2014
Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի արտադրամասում հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդի դին
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգ է ստանում, որ Աերացիա թաղամասի Շիրակի 92/1 հացեում վատացել է մի երիտասարդ տղայի ինքնազգացողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բրիգադը ժամանելով նշված վայր պարզում է, որ երիտասարդը մահացել է:
Նրանց կանչով նշված հասցե են ժամանում ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Հրաչ Խոսդեղյանի գլխավորությամբ:
Պարզվում է, որ մահացածը Երևանի Երկաթուղայինների 1-ին փողոցի բնակիչ 25-ամյա Հենրիկ Սիմոնյանն էր, ով աշխատում էր նշված հասցեում գործող Օրեստո քարի արտադրամասում:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Նելսոն Մուրադյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև դատական բժիշկն ու փորձագետը:
Մինչ հանկարծամահ լինելը երիտասադն արտադրամասում իր աշխատանքային ընկերների հետ ընդմիջում է արել, որից հետո հայտնել է, որ իրեն վատ է զգում և ուզում է հանգստանալ, ու կարճ ժամանակ անց ընկերը նրան հայտնաբերել է մահացած:
Ֆոտոլրագրողի տեղեկություններվ Հ. Սիմոնյանը նախկինում ավտովթարի է ենթարկվել և սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
81135 դիտում
19:48 15-09-2020
Ողբերգական դեպք Լոռու մարզում. «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասում հայտնաբերվել է տղամարդու դի