1455 դիտում
15:46 15-09-2020
Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակն ուսման վարձերի վճարման առումով խնդիր է դարձել շատերի համար: «[url=https://armenpress.am/arm/news/1027712.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ուսանողները նշում են, որ բուհերը սահմանել են ժամկետներ, չվճարելու դեպքում դուրս կմնան կրթական գործընթացից: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով միայն ԵՊՀ-ում բուհից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած շուրջ 500 ուսանող:
«Հավաքվել է 5 հազար 300 ուսանողի ստորագրություն: Մեծ մասը ԵՊՀ-ի ուսանողներ են: Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով նամակը ընդունեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օրեր առաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով ուսման վարձի փոխհատուցում: Նշվում է նաև, որ այս դժվարին փուլում, տնտեսական կյանքի անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները որոշ չափով բարձրացել են:
Նմանատիպ նյութեր
2911 դիտում
15:13 29-07-2021
Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան ուսանողական նոր խմբեր
3500 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
853 դիտում
12:33 31-01-2025
Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից բերման են ենթարկում ավագանու ընդդիմադիր անդամին
1588 դիտում
09:44 31-01-2025
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ