«Մանչեսթեր Սիթին» 89 մլն եվրո է առաջարկել «Ատլետիկոյի» պաշտպանի համար
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ատլետիկոյին»՝ վերջինիս պաշտպան Խոսե Խիմենեսի տրանսֆերի վերաբերյալ:
Անգլիական թիմը 25-ամյա ուրուգվայցու համար առաջարկել է 89 մլն եվրո, գումարած 5 մլն՝ պարգևավճարների տեսքով:
Սակայն «Ատլետիկոն» մտադիր չէ իր խաղացողին բաց թողնել նրա հրաժարագնից պակաս արժեքով, որը կազմում է 120 մլն եվրո:
Ֆուտբոլիստին Մադրիդում ամեն ինչ բավարարում է, թեպետ «Սիթիի» առաջարկը բավական շահավետ է: Ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Խիմենեսին կհամոզի թիմում մնալ:
Խիմենեսն արդեն 7-րդ մրցաշրջանն է, ինչ անցկացնում է «Ատլետիկոյում»:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Սիթին» «Ատլետիկոյից» ձեռք բերեց կիսապաշտպան Ռոդրիին՝ վճարելով անհրաժեշտ 70 մլն եվրո հրաժարագինը: