«Մանչեսթեր Սիթին» Մեսիին տարեկան 27 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
Անգլիական ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը հավանության է արժանացրել 28-ամյա արգենտինացու համար ֆինանսական ծախսերը:
«Մանչեսթեր Սիթիի» ներայացուցիչները Մեսիի գործակալներին հայտնել են, որ խաղացողին պատրաստ են տարեկան 27 մլն եվրո աշխատավարձ վճարել:
Ընդ որում, «քաղաքբնակները» չեն պատրաստվում «Բարսելոնայի» հետ բանակցություններ վարել, քանի դեռ չեն ստացել Մեսիի համաձայնությունը, իսկ կատալոնական ակումբը վստահ է, որ Մեսին կմերժի այդ առաջարկությունը, ինչպես ժամանակին մերժել է «Չելսիի» ու ՊՍԺ-ի առաջարկությունները:
Նշենք, որ Մեսին «Բարսելոնայում» ստանում է տարեկան 20 միլիոն եվրո: