«Մանչեսթեր Սիթին» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանի համար 25 մլն եվրո կառաջարկի
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը կարող է հեռանալ ակումբից:
Վայգլի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը «Բորուսիային» խաղացողի տեղափոխության համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո, հայտնում է Sky Sport Germany-ն:
Նշենք, որ 20-ամյա Վայգլը Տոմաս Տուխելի հետ միասին «Մայնցից» «Բորուսիա» տեղափոխվեց 2015թ. ամռանը և շատ արագ դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը: