211652_close_icon
views-count1011 դիտում article-date 11:55 13-09-2020

ԱՄՆ-ն ու Կիպրոսը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

Կիպրոսի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սեպտեմբերի 12-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության նպատակով: Վաշինգտոնի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իսկ կղզի-պետությունը ներկայացրել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Նիկոս Քրիստոդուլիդիսը: Գրում է [url=https://www.brief.com.cy/english/cyprus-usa-signed-memorandum-understanding]brief.com.cy[/url]-ն։ Հուշագիրը ստորագրվել է Նիկոսիայի նախագահական պալատում անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության շրջանակներում՝ Լառնաքայում ուսումնական կենտրոն ստեղծելու նպատակով: Հանրապետության նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ օբյեկտն ամերիկյան կառավարության կողմից արդեն ստացել է ֆինանսավորման առաջին գումարը: Նշվում է, որ կենտրոնի աշխատանքը առնչվում է ոլորտներին՝ կապված անվտանգության հետ, մասնավորապես՝ քիմիական և կենսանյութերի պահպանման և մշակման, նավահանգիստների անվտանգության ապահովման, կիբերանվտանգության և սահմանային վերահսկողության հետ: Կենտրոնը կկառուցվի Լառնաքայում՝ միջազգային օդանավակայանից ոչ հեռու:

Նմանատիպ նյութեր