211652_close_icon
views-count298 դիտում article-date 20:29 07-08-2026

Կիպրոսը կշարունակի աջակցել ՀՀ-ի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և շարունակում եմ հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում։

Կիպրոսի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն աջակցել տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումներին համահունչ՝ եվրոպական ընտանիքի հետ առավել սերտ կապերի հաստատման Հայաստանի ջանքերին»,- նշված է Կիպրոսի ԱԳ նախարարի ուղերձում։

Նմանատիպ նյութեր