211652_close_icon
views-count34545 դիտում article-date 19:27 12-09-2020

Գողություն Արարատի մարզում. թալանել են Մասիսի քաղաքային կենտրոնական գրադարանն ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, սեպտեմբերի 10-ին գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, «Մասիսի քաղաքային գրադարանից» ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերից 10-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով, իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող «Մասիսի քաղաքային գրադարան» և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» շենք և այնտեղից կատարել գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն ահազանգողը եղել է գրադարանի տնօրեն Սուսաննա Ա.-ն, ով այնուհետև գրադարան ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացել են համակարգիչներ և գործիքներ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հնարավոր է, նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր