211652_close_icon

Ինչ նորություններ իմացավ Փաշինյանը Հին Գորիսի ու մարզպետ Հունան Պողոսյանի մասին. Aravot.am

views-count4093 դիտում article-date 18:19 12-09-2020
«Սպարապետի օրվա» առիթով այսօր Սյունիքի մարզ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց նաեւ Հին Գորիսի փողոցում, որը վերակառուցվում է՝ որպես զբոսաշրջային գոտի ու պատմամշակութային կենտրոն: Փաշինյանը հարցուփորձ արեց աշխատանքների ընթացքից, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/09/12/1134505/?fbclid=IwAR34gYS-TsdhlDXYHMEZRU0DS-oHtBTqPq2zGH2mjH2xIZra42nhn8D0hQ8]Aravot.am[/url]-ը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ վերանորոգել են Գորիս գյուղի, որը հին Գորիսն է, եկեղեցին, որը 4-րդ դարի է, մեկ այլ տաճար էլ հենց այդպես պահպանել են, որպես հեթանոսական: Քաղաքապետը նաեւ ասաց, որ ամբողջ կենտրոնի կոյուղագծերը փոխվում են, փողոցին հարակից հյուրանոցներ են կառուցվում: Նիկոլ Փաշինյանը տեսնելով բնակիչների հին տների երկաթե դարպասներն ասաց՝ «Որ զբոսաշրջությունը մի քիչ աշխուժանա, մարդկանց կքաջալերենք դարպասները փայտից անեն, որ հնաոճությունը պահպանվի»: Ի պատասխան, վարչապետին ուղեկցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ հենց այդպես էլ անում են: Գորիսի քաղաքապետը նաեւ ասաց, որ այդ տարածաշրջան այցելած զբոսաշրջիկը հիմնականում գիշերում է Գորիսում. «Հետո գնում են Խնձորեսկ, Արցախ՝ նորից գալիս գիշերում Գորիսում»: Քաղաքապետը մարզադաշտի նախագիծն էլ ցույց տվեց եւ այն տարածքը՝ որտեղ պետք է լինի ֆուտբոլի դաշտը: Նշեց, որ եկող տարի էլ այդ նախագիծն են կյանքի կոչելու: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/09/12/1134505/?fbclid=IwAR34gYS-TsdhlDXYHMEZRU0DS-oHtBTqPq2zGH2mjH2xIZra42nhn8D0hQ8]Aravot.am-[/url]ում:

Նմանատիպ նյութեր