211652_close_icon
views-count14356 դիտում article-date 14:55 16-04-2020

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգարժա՛ն պարոն Ա․Սարգսյան. Ոստիկանության կոլեգիայի հարգելի՛ անդամներ. Շա՛տ սիրելի ոստիկաններ եւ վետերաններ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի եւ բոլոր սյունեցիների անունից շնորհավորում եմ Ոստիկանության օրվա առիթով։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքում։ Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է ձեր առաքելությունը, որը միշտ կատարել եք անձնվիրաբար՝ հաճախ առողջության ու կյանքի գնով։ Առանձնահատուկ շնորհավորում եմ ոստիկանության շատ սիրելի վետերաններին: Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված մեր հերոս ոստիկանների հիշատակին․ հավերժ փա՛ռք նրանց․․․ Շնորհավորում եմ նաեւ նրանց, ովքեր երբեւէ կրել են ոստիկանական համազգեստ եւ ուսադիրներ ու այդ ընթացքում դրսևորել արիություն, պատվախնդրություն ու բարձր պահել ոստիկանության հեղինակությունը։ Կրկին շնորհավորելով Ոստիկանության օրվա առիթով՝ ցանկանում եմ ձեզ բարձր պատրաստականություն, մեծ պատասխանատվություն, անփորձանք ծառայություն, ձեր ընտանքիներին՝ առողջություն, անսահման երջանկություն եւ ամենայն բարիք։

Նմանատիպ նյութեր