211652_close_icon
views-count1165 դիտում article-date 17:36 11-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 10-ից 11-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սուտ մատնության, թմրամիջոցի մաքսանենգության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր