211652_close_icon
views-count961 դիտում article-date 20:04 10-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 9-ից 10-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սպանության սպառնալիքի, ծեծի ու ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր