«Բալթիկան» սկանդալային գրառում է արել «Նովիչոկի» մասին և ջնջել այն
Ռուսական «Բալթիկա» ակումբի մամլո-ծառայությունը յուրօրինակ կերպով է հայտարարել առաջիկա տրանսֆերի մասին:
«Բալթիական նորեկ: Պաշտոնական տեղեկություններով, «Բալթիկա» ֆուտբոլային ակումբի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» (նորեկ):
Մանրամասները՝ մոտ ժամանակներս: Հետևեք նորություններին», գրել է մամլո-ծառայությունը սոցցանցի իր էջում:
Գրառմանը կցվել է Բեռլինի Charite հիվանդանոցի լուսանկարը, որտեղ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից:
Գերմանիայի կառավարությունն ու գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի թույնով:
Որոշ ժամանակ անց կալինինգրադյան ակումբը գրառումը հեռացրել է: