ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրը սկանդալային գրառում է կատարել «Ռեալի» հասցեին
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայրը՝ Հալիֆ բին Ալ-Թանին, անդրադարձել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու՝ «Ռեալի» փորձերին:
Երեկ ֆրանսիական ակումբը մերժել է «Ռեալի» առաջարկը՝ 160 մլն եվրոյի չափով:
«Եթե համաձայն եք մեր ասած գնի հետ, ապա զանգեք մեզ: Կամ էլ մրցաշրջանն ավարտեք գոլֆիստի հետ:
Ուրբաթ օրը նրանք նոր առաջարկ կանեն: Տեսնենք, թե ինչ կստացվի: Վերջին շանսն է», գրել է Ալ-Թանին թվիթերի իր էջում:
Գոլֆիստի ներքո արաբ շեյխը նկատի է ունեցել այդ մարզաձևի սիրահար, «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին: