«Նապոլիի» նախագահը վարակվել է կորոնավիրուսով
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վարակվել է կորոնավիրուսով:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 71-ամյա իտալացու՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Լաուրենտիսը թեստավորվել է երեկ:
Իտալիայում մինչև օրս կորոնավիրուսի 281,583 դեպք է գրանցվել: Գրանցվել է 35,577 մահվան դեպք: Ապաքինվել է 211,272 հազար մարդ: