211652_close_icon
views-count1429 դիտում article-date 16:07 10-09-2020

ԲԴԽ նախագահը և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները քննարկել են էլեկտրոնային արդարադատության հարթակի հետ կապված հարցեր

Սեպտեմբերի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն էր: Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվեց Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները: IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրին դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները: Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր