211652_close_icon
views-count1319 դիտում article-date 15:28 10-09-2020

Հունաստանի վարչապետը կոչ է անում «ողջամիտ պատժամիջոցներ» կիրառել Թուրքիայի դեմ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի համոզմամբ՝ Եվրամիությունը պետք է «ողջամիտ պատժամիջոցներ» կիրառի Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովի արևելյան հատվածում այդ երկրի կողմից ձեռնարկվող քայլերին ի պատասխան։ Այս մասին նշված է Միցոտակիսի հեղինակած հոդվածում, որն այսօր տպագրել են լոնդոնյանը Times, գերմանական Frankfurter Allgemeine Zeitung և ֆրանսիական Le Monde պարբերականներում։ «Երկխոսությունն անհրաժեշտ է։ Այդ երկխոսությունը, սակայն, չպետք է ընթանա ատրճանակի փողի ներքո։ Այն, ինչ սպառնում է Հունաստանի անվտանգությանը, սպառնում է նաև ԵՄ անդամ պետությունների բարօրությանն ու անվտանգությանը», - նշել է Միցոտակիսը: «Եթե Եվրամիությունն իրոք ցանկանում է պաշտպանել իր աշխարհքաղաքական շահերը, այն չպետք է զբաղվի ագրեսիվորեն տրամադրված Թուրքիայի սիրաշահմամբ», - նշում է հունական կառավարության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր