5241 դիտում
12:33 07-11-2016
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը չի բացառել Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ կապված այդ երկրի ընդդիմադիր լրագրողների ու քաղաքացիների դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանի վարած քաղաքականության հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Ասսելբորնը նշել է, որ Թուրքիայի արտահանման 50 տոկոսը գնում է ԵՄ երկրներ, Թուրքիայում ներդրումների 60 տոկոսն էլ Եվրամիությունից է կատարվում։
«Դա ճնշում գործադրելու անսահմանափակ միջոց է և ներկա պահին մենք չենք հրաժարվի այն կիրառելուց»,-ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ասսելբորնը նաև խիստ քննադատության է արժանացրել Թուրքիայում լարված իրավիճակի սուր զարգացումը։ Նրա խոսքով՝ Էրդողանը իր քաղաքականության մեջ իրավունքի գերակայություն է տեսնում, ինչը ցանկալի չէ և անընդունելի է ԵՄ-ի համար. «Դա ղեկավարություն է՝ բռնակապետությամբ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները առաջացրին ԵՄ-ի վրդովմունքը։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարեց, որ Անկարայի գործողությունները հարցականի տակ են դնում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների պահպանումը։
Նմանատիպ նյութեր
5073 դիտում
16:05 17-03-2018
Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Reuters
2738 դիտում
12:56 16-08-2014
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
3465 դիտում
14:45 16-07-2019
Եվրամիությունը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
670 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում