211652_close_icon
views-count2067 դիտում article-date 09:51 10-09-2020

ԱՄՆ-ն առավելագույն ջանքեր կգործադրի՝ պարզելու համար, թե ով է մեղավոր Նավալնու հարցում. Պոմպեո

Միացյալ Նահանգները պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին պարզելու համար, [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9415975]tass.ru[/url]-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «ԵՄ-ը, եվրոպական որոշ երկրներ և ԱՄՆ-ը ռուսական կողմին հստակ հասկացնել տվեցին, որ մենք ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկվելը: Մենք նաև առավելագույն ջանքեր կգործադրենք՝ պարզելու համար, թե, ի վերջո, ով է մեղավոր այդ հարցում»,- ասել է Պոմպեոն: Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Նմանատիպ նյութեր