211652_close_icon
views-count1219 դիտում article-date 13:09 08-09-2020

Թուրքական դատարանն ուզբեկ ահաբեկչին 1368 տարի ազատազրկման է դատապարտել

2017 թվականի հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբի այցելուներին գնդակահարած ահաբեկիչ, ուզբեկստանցի Աբդուլգադիր Մաշարիպովը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 40 ցմահ ժամկետով ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Մաշարիպովի ազատազրկման ժամկետը կազմում է 1368 տարի: 2017 թվականի հունվարի 1-ին՝ կեսգիշերից հետո, ահաբեկիչը գնդակահարել էր Թուրքիայի հեղինակավոր Reina ակումբի այցելուներին: Այնտեղ գտնվում էր ավելի քան 700 մարդ: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 39 մարդ (27 արտասահմանցի), ևս 70-ը վիրավորվել էին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր