1847 դիտում
09:37 08-09-2020
Charite հիվանդանոց. Նավալնին դուրս է եկել կոմայից․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին դուրս է բերվել բժշկական կոմայից և եկել գիտակցության, երկուշաբթի օրը հայտարարել է Բեռլինում գտնվող Charite հիվանդանոցը, ուր տեղափոխվել էր Նավալնին անցյալ ամիս Ռուսաստանից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5574313.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել էր ինքնաթիռում թռիչքի ժամանակ, որի արդյունքում ինքնաթիռը վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, իսկ Նավալնին` տեղափոխվել տեղի հիվանդանոց:
Բեռլինի հիվանդանոցը հայտնում է, որ դեռ վաղ է գնահատական տալ ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին: Դրա հետ մեկտեղ, Նավալնիի առողջական վիճակում գրանցվում է դրական առաջընթաց: Անջատել են նրա արհեստական շնչառության սարքը՝ աստիճանաբար վերականգնելով վերջինիս ինքնուրույն շնչելու կարողությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Բեռլինը հայտարարել է, Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյութով: Ըստ Մեծ Բրիտանիայի իշխանությունների, Անգլիայում 2018 թ-ին նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի ժամանակ օգտագործվել է նույն խմբի մի նյութ:
Մոսկվան հերքում է մեղադրանքները և պնդում, որ թունավորման որևէ ապացույց չկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2658 դիտում
13:53 22-08-2020
Նավալնին տեղափոխվել է Բեռլինի Charite հիվանդանոց
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ